28.09.2020 07:42

Ադրբեջանում մասնակի զորահավաք է հայտարարվել

Ադրբեջանում մասնակի զորահավաք է հայտարարվել

Ղարաբաղյան հակամարտության սրացման ֆոնին Ադրբեջանում մասնակի զորահավաք է հայտարարվել։

Համապատասխան կարգադրությունը ստորագրել է այդ հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, РИА Новости-ին հաղորդել են նրա մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ Արցախի Հանրապետությունում և Հայաստանում ռազմական դրություն և համընդհանուր զորակոչ է  հայտարարվել։

Բաքվում հայտարարել էին, որ ադրբեջանական բանակը համալրված է, և մոբիլիզացման անհրաժեշտություն չկա։

Փոխանցում է ria.ru-ն։