28.09.2020 07:51

Ադրբեջանը կեղծիք է տարածում Ղարաբաղում սիրիացի հայ «վարձկանների» մասին

Ադրբեջանը կեղծիք է տարածում Ղարաբաղում սիրիացի հայ «վարձկանների» մասին

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դյարգահլին հայտարարել է, թե Ադրբեջանը տեղեկություն ունի, որ «զոհված հայ զինվորականների թվում կան Սիրիայից և Մերձավոր Արևելքից էթնիկ հայ վարձկաններ, որոնք պաշտոնապես չեն գրանցված Հայաստանում, դրա համար էլ հայկական կողմը թաքցնում է Ադրբեջանի հետ մարտերում իրենց զոհերի իրական թիվը»։

Դյարգահլին նշել է, թե «հայկական կողմը կենդանի ուժի զգալի կորուստներ է կրում ադրբեջանական բանակի դեմ մարտերում»։

Մինչդեռ հայկական կողմի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ֆոնին Թուրքիան  Սիրիայի հյուսիսային շրջաններից Ադրբեջան է «նետել» մոտավորապես 4 հազար գրոհայիներ։

«Ռազմական հետախուզությունը բազմիցս հայտարարել է, որ չարտերային չվերթներով գրոհայիններին հասցնում են Ադրբեջանի Նախիջևանի օդանավակայաններ։ Մոտավորապես 4 հազար գրոհային՝ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի օկուպացրած տարածքներից»,- երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը «Эхо Москвы»-ի եթերում։

Իր հերթին՝ ՌԴ ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել ղարաբաղյան հակամարտությանը սիրիացի վարձկանների մասնակցության մասին լուրը ։ «Չենք կարող դա մեկնաբանել»,- ասել է լրագրողներին ՌԴ ԱԳՆ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Փոխանցում է Interfax-ը։