28.09.2020 08:55

ՊԲ. Հակառակորդը կորցրել է տասը միավոր զրահատեխնիկա (տեսանյութ)

Մարտագծի հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ, սակայն, հանդիպելով ՊԲ տանկային ու հակատանկային ստորաբաժանումների համառ դիմադրությանը, ծավալված տանկային մարտում կորցրել է տասը միավոր զրահատեխնիկա: Մարտական գործողությունները շարունակվում են: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:

Արցախի ՊԲ