12.02.2013 12:35

Օրվա աստղագուշակ

Օրվա աստղագուշակ

Խոյ

Դուք այսօր կձեռնարկեք քայլեր և կունենաք հաղթանակներ: Ձեզ շրջապատող մարդիկ ցանկանում են լսել Ձեր կարծիքը և հետևել Ձեր խորհուրդներին: Սա Ձեզ կօգնի ամրապնդել մասնագիտական ունակությունները:

 Ցուլ

 Հնարավոր է ծառայողական սիրավեպ սկսվի, որը կփոխի Ձեր կյանքը: Այն սկզբում կլինի ընկերական, սակայն հետո մասնագիտական հաջողություններ կունենաք:  Թանկարժեք իրեր գնելու համար լավ օր է:

Երկվորյակ

Բարեհաջող օր է իրավաբանական հարցեր լուծելու, ինչպես նաև համախոհների հետ շփման համար: Հնարավոր է լինեն հանդիպումներ, սեմինարներ,  կոնֆերասներ: Շատ լավ եք հասկանում, թե ինչ է ուզում դիմացինը, և կարողանում եք օգտագործել դա ի շահ Ձեզ:
Խեցգետին

Դուք շատ բարդ իրավիճակում եք հայտնվել և օգնության կարիք ունեք: Միգուցե  ստանաք աջակցություն ազդեցիկ մադկանց կողմից: Հիանալի օր է միջոցառումներին մասնակցելու համար. Դա թույլ կտա մոռանալ խնդիրների մասին:

Առյուծ
Ցանկանում եք որևէ արտասովոր մի բան: Փոքր սխալները Ձեզ չեն վախեցնի. Դուք ուզում եք խնդիրները հարթել ինքնուրույն՝ հաշվի չառնելով մտերիմների խորհուրդները: Այնուհանդերձ, դժվար թե կոնֆլիկտներ ծագեն:

Կույս

Հնարավորություն կունենաք կարևոր տեղեկություն ստանալ: Չնայած ասում եք այն, ինչ մտածում եք, սակայն տարաձայնություններ չեք ունենա մտերիմների հետ: Միգուցե  մտերմանաք մեկի հետ, ով նախկինում հետաքրքրություն չեր առաջացնում:

Կշեռք

Շատ թեթև և հաճելի օր է: Ոչ մի բան մի ձեռնարկեք և զբաղվեք Ձեզ հաճելի գործերով: Գործնական հարաբերություններ կստեղծվեն ընկերների և համախոհների հետ:
Կարիճ

 Ռոմանտիկ հարաբերությունների տեսակետից շատ բարդ օր է, չի բացառվում տարաձայնություններ ունենաք սիրելիի հետ: Բարենպաստ օր է հարազատներիդ հետ շփվելու, հարաբերությունները նրանց հետ կարգավորելու համար:

Աղեղնավոր

Բավականին ծանրաբեռնված օր է: Վստահ լինելով Ձեր ուժերի վրա՝ կկարողանա՝ հաղթահարել դժվարությունները: Այնումանայնիվ, լավ կլինի մի փոքր ուշադրություն դարձնեք նաև սիրելիին:
Այծեղջուր

 Կհաջողվի լուծել ինչպես գործնական, այնպես էլ անձնական խնդիրները: Հնարավոր է տարաձայնություններ ի հայտ գան ընտանիքում: Աշխատեք շարժվել խելքով և տուրք չտալ զգացմունքներին:

Ջրհոս

Հրաշալի օր է, կկարողանաք հանսել նպատակներին՝ հաղթահարելով դժվարությունները: Աստղերը խորհուրդ են տալիս զգույշ լինել, հնարավոր է նոր թշնամիներ ունենաք:  Երեկոն լավ է ընկերների շրջապատում անցկացնելու համար:

Ձկներ

Օրը բարենպաստ է համախոհներ գտնելու, գործնական հարցերը կարգավորելու համար: Կկարողանաք գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ: Ամեն ինչ հարթ է ընտանիքում,  հարաբերությունները հարթ են զարգանում: