28.09.2020 11:27

Ադրբեջանցիները կատաղի հարձակումներ են գործում Քիմ Քարդաշյանի դեմ

Ադրբեջանցիները կատաղի հարձակումներ են գործում Քիմ Քարդաշյանի դեմ

«Քարդաշյան ընտանիքը», ռեալիթի շոուի աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը ղարաբաղյան հակամարտության մեջ պաշտպանել է Հայաստանին և կատաղի քննադատության արժանացել ադրբեջանցիների կողմից։ Վեճը ծավալվել է Twitter-ում։

Քարդաշյանը նշել է, որ «Հայաստանը Ադրբեջանի նենգ հարձակումների և դրանց ուղեկցող ապատեղակատվության զոհն է»։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը սոցցանցերում արգելափակում է բոլոր գրառումները՝ բացի քարոզչական գրառումներից։

«Բաքվին կոչ արեք դադարեցնել ագրեսիան, կասեցրեք հայերի դեմ ուղղվող ռազմական օգնությունն ամբողջությամբ, որը ԱՄՆ-ը ցուցաբերում է Ադրբեջանին։ Թուրքերին արգելեք Բաքու ուղարկել զենք ու զինվորներ»,- գրել է Քարդաշյանը։

Ադրբեջանցի և թուրք օգտատերերը «հարձակվել» են հեռուստաաստղի վրա։ «Հայաստանը օկուպանտ է։ Հայաստանը խախտել է պայմանագիրը։ Հայաստանը գրոհում է։ Բայց մեղավորը Ադրբեջանն է։ Դու ծիծաղելի ես»։

«Բնական է, որ դու պաշտպանում ես քո հայրենիքը, բայց հարգիր ճշմարտությունը։ Անցյալ գիշեր Հայաստանը սպանել է խաղաղ բնակիչների։ Քեզ համար դժվար է դա ընդունել, բայց իրականությունը դա է։ Ցավոք սրտի՝ դու վատ ազգակիցներ ունես»,- մեկնաբանել են ադրբեջանցիներն ու թուրքերը։

Փոխանցում է lenta.ru-ն։