28.09.2020 12:23

Բրազիլիան Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

Բրազիլիան Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

Բրազիլիայի կառավարությունն անհանգստությամբ հետևում է զինված դիմակայության զարգացումներին Լեռնային Ղարաբաղում։

Այդ մասին ասվում է Բրազիլիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որն այսօր հրապարակվել է գերատեսչության կայքում։

«Բրազիլիայի կառավարությունը անհանգստությամբ է հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված դիմակայության զարգացումներին, որ սկսվել են սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գոտում։ Բրազիլիան կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հարգանք դրսևորել միմյանց ազգային և կրոնական ինքնության նկատմամբ ու վերադառնալ համապատասխան հարցերի շուրջ բանակցությունների»,- նշվում է փաստաթղթում։

Բրազիլիայի ԱԳՆ-ն նաև «խորապես ցավում է երկու կողմից մարդկային կորուստների համար»։

Փոխանցում է tass.ru-ն։