28.09.2020 12:48

ԵԽԽՎ-ում Ադրբեջանին և Հայաստանին կոչ են անում վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ

ԵԽԽՎ-ում Ադրբեջանին և Հայաստանին կոչ են անում վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդները Ադրբեջանին և Հայաստանին կոչ են անում անհապաղ դադարեցնել զինված գործողությունները և վերադառնալ երկխոսության։

Այդ մասին ասվում է երկուշաբթի օրը կազմակերպության՝ Հայաստանի գծով համազեկուցողներ, շվեդուհի Բորիանա Օբերգի ու ֆինն Կիմմո Կիլյունենի և Ադրբեջանի գծով ավստրիացի Շտեֆան Շեննահի ու բրիտանացի Ռոջեր Գեյլի համատեղ հայտարարության մեջ, որ հրապարակվել է այսօր։

«Մենք ծայրաստիճան մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք հարվածի տակ են դնում տարածաշրջանային կայունությունը։ Մենք խորապես ցավում ենք զոհերի համար զինվորականների և քաղաքացիական անձանց շրջանում, ինչի մասին հաղորդել են կողմերը,- նշել են ԵԽԽՎ ներկայացուցիչները։- Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել զինված գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ՝ Մինսկի խմբի ձևաչափով»։

Բացի այդ, համազեկուցողները Եվրոպայի խորհրդի մյուս երկրներին կոչ են անում «ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից», որոնք կարող են նպաստել լարվածության մեծացմանը այդ տարածաշրջանում։ «Մենք կրկին հայտարարում ենք, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- ասել են նրանք։

Փոխանցում է tass.ru-ն։