28.09.2020 12:56

Հայաստանը և Ադրբեջանն առայժմ չեն դիմել Ղարաբաղի հարցով քննարկում անցկացնելու համար

Հայաստանը և Ադրբեջանն առայժմ չեն դիմել Ղարաբաղի հարցով քննարկում անցկացնելու համար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն առայժմ որևէ դիմում չի ստացել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև կտրուկ սրված հակամարտության կապակցությամբ շտապ քննարկումներ անցկացնելու հարցով։

Այդ մասին հաղորդել է Եվրոպայի խորհրդի այդ մարմնի մամուլի ծառայությունը։

«Առայժմ քննարկումների կամ հանդիպումների վերաբերյալ ոչ մի դիմում չի ստացվել»,- հաղորդել է ԵԽԽՎ նախագահի քարտուղար Միքայելա Կատալանոն։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ այդ փաստաթուղթը վավերացրած երկրներն իրավունք ունեն «պատերազմի կամ այլ արտակարգ հանգամանքների դեպքում, որոնք սպառնում են ազգի կյանքին», զերծ մնալ որոշ դրույթներ կատարելուց։ Եթե երկիրն ուզում է օգտվել այդ իրավունքից, նա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հայտնում է «ձեռնարկված միջոցների և դրանք ընդունելու պայմանների վերաբերյալ»։

«Ներկա պահին մենք միայն ծանուցում ենք ստացել Հայաստանից ռազմական դրություն մտցնելու մասին»,- հաղորդել է ԵԽ գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Դանիել Հոլտգենը։

Փոխանցում է tass.ru-ն։