30.09.2020 10:00

«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կանցկացվի Կիպրոսում

«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կանցկացվի Կիպրոսում

Ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիայի» և սերբական «Ցրվենա Զվեզդայի» միջև Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի հանդիպումը կանցկացվի Կիպրոսի Նիկոսիա քաղաքի GSP ստադիոնում:

Հանդիպման անցկացման վայրի փոփոխության վերաբերյալ հայտարարությամբ հանդես է եկել «Ցրվենա Զվեզդան»:

«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին Երևանի ժամանակով 21:00-ին:

«Արարատ-Արմենիան» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում հայկական ակումբը լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլային», իսկ նախորդ փուլում դարձյալ լրացուցիչ ժամանակում ուժեղ էր գտնվել Սլովենիայի չեմպիոն «Ցելյեից»՝ 1:0: