30.09.2020 12:41

Թրամփը և Բայդենը «սիրալիրություններ» են փոխանակել

Թրամփը և Բայդենը «սիրալիրություններ» են փոխանակել

Ամերիկյան Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում անցյալ գիշեր կայացել է ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի առաջին հեռուստաբանավեճը։

Թեկնածուների «շփումը», բժշկական ապահովագրության հարցը քննարկելիս, սկսվել է լեզվակռվով։ Բայդենը Թրամփին անվանել է ստախոս, «Պուտինի շնիկ» և ԱՄՆ պատմության մեջ ամենավատ նախագահը։ Թրամփն, իր հերթին, մրցակցին մեղադրել է նրանում, որ նա քաղաքական կարիերայի 47 տարիների ընթացքում ոչինչ չի արել։ «47 ամսում ես ավելի շատ բան եմ արել, քան դու արել ես 47 տարում»,- ասել է նա։

Խոսելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին՝ Բայդենն ասել է, որ Թրամփը պլան չունի, և եթե ավելի խելացի չվարվի ու ավելի արագ չգործի, շատ մարդիկ կմահանան։

«Երբեք «խելացի» բառը չգործածես ինձ հետ խոսելիս, Ջո, երբեք։ Քո մեջ խելքի նշույլ չկա»,- ասել է Թրամփը և հայտարարել, որ եթե Բայդենը լիներ պատասխանատուն համավարակի ժամանակ, ապա միլիոնավոր մարդիկ կմեռնեին։ Թրամփը նաև հայտարարել է, որ պատվաստանյութը պատրաստ կլինի հաշված շաբաթների ընթացքում։ Ի պատասխան՝ Բայդենը ժպտացել է։

Բանավեճի ընթացքում Թրամփը բազմիցս ընդհատել է Բայդենին։ «Դու կլռե՞ս։ Մի տեսակ՝ նախագահավարի չես պահում քեզ»,- վրդովվել է Բայդենը։

Թրամփը և Բայդենը ևս երկու հեռուստաբանավեճ կանցկացնեն մինչև նախագահական ընտրությունները, որոնք կայանալու են նոյեմբերի 3-ին։

Փոխանցում է BBC-ն։