30.09.2020 13:52

Քլինթոնը խոստովանել է, որ 2016 թ․ երազում էր Թրամփին ասել՝ ձենդ կտրիր

Քլինթոնը խոստովանել է, որ 2016 թ․ երազում էր Թրամփին ասել՝ ձենդ կտրիր

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը խոստովանել է, որ 2016 թ․ նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ երազում էր Դոնալդ Թրամփին ասել` ձենդ կտրիր, ինչպես դա երեքշաբթի օրն արեց Ջո Բայդենը։

Թրամփի և Բայդենի առաջին հեռուստաբանավեճը, որ կայացել է երեքշաբթի Քլիվլենդում, տևել է 96 րոպե և աչքի է ընկել նրանով, որ թեկնածուներն անընդհատ միմյանց խանգարել են խոսել, ընդհատել են մեկը մյուսին, իրար մեղադրել ստախոսության մեջ ու կոպիտ արտահայտություններ են օգտագործել։ Նման մի պահի Բայդենը հետևյալ բառերով է դիմել Թրամփին․ «Դե ձենդ կտրի արդեն, այ տղա»։ Եվ սա դարձել է այդ երեկոյի առանցքային արտահայտությունը։

Twitter-ի օգտատերերը ցավակցել են Քլինթոնին, որ նա 2016 թ․ իրեն թույլ չի տվել «խորհրդարանին անհարիր արտահայտություններ»։

«Ես այնպես եմ ցավակցում Հիլարիին, համոզված եմ, որ նա նույնպես կուզեր այդպես ասել, բայց չի կարողացել»,- գրել է գրող Ջիլ Ֆիլիպովիկը Twitter-ում։ «Դուք նույնիսկ չեք պատկերացնի, թե ինչքան էի ուզում»,- պատասխանել է Քլինթոնը։

Փոխանցում է ria.ru-ն։