30.09.2020 14:54

Կրեմլն արձագանքել է Ղարաբաղում թուրք զինվորականների մասին տեղեկությանը

Կրեմլն արձագանքել է Ղարաբաղում թուրք զինվորականների մասին տեղեկությանը

Ռուսաստանի զինվորականները շատ ուշադիր հետևում են զարգացումներին Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով հակամարտությանը թուրք զինվորականների մասնակցության մասին տեղեկությունը։

Պեսկովի արձագանքը սեպտեմբերի 30-ին մեջբերել է РИА Новости-ն։

Նախորդ օրը Հայաստանի ՊՆ-ն հաղորդել է, որ թուրքական ՌՕՈՒ F-16 կործանիչը խոցել է հայկական գրոհիչ Սու-25-ը։ Ռազմական գերատեսչության տվյալներով՝ թուրքական կործանիչն օդ է բարձրացել ադրբեջանական Գյանջա քաղաքի օդանավակայանից։

Թուրքական կողմը հերքել է այդ լուրը։

Սեպտեմբերի 29-ին Կրեմլը դիմել է կողմերին՝ կոչ անելով ղարաբաղյան հակամարտության կրակին յուղ չավելացնել։ Պեսկովի խոսքով՝ ռազմական աջակցության մասին Ադրբեջանի և Հայաստանի հայտարարությունները չեն նպաստում հակամարտության կարգավորմանը։

Փոխանցում է lenta.ru-ն։