30.09.2020 15:09

Մակրոն. Ես միանգամայն հստակ ասում եմ Հայաստանին և հայ ժողովրդին․ Ֆրանսիան կկատարի իր դերը

Մակրոն. Ես միանգամայն հստակ ասում եմ Հայաստանին և հայ ժողովրդին․ Ֆրանսիան կկատարի իր դերը

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը վտանգավոր և անխոհեմ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Թուրքիայի քաղաքական հայտարարությունները։

Ավելի վաղ Թուրքիան հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հերթական սրացման ֆոնին Ադրբեջանին կցուցաբերի ցանկացած կարգի օգնություն։

«Ես ուշադրություն դարձրի Թուրքիայի քաղաքական հայտարարություններին, որոնք, իմ կարծիքով՝ անխոհեմ են ու վտանգավոր»,- հայտարարել է Մակրոնը Լատվիայի վարչապետ Կիշյանիս Կարինյեշի հետ Ռիգայում համատեղ ասուլիսի ընթացքում։

Մակրոնն ընդգծել է, որ Ֆրանսիան ծայրաստիճան անհանգստացած է «այն ռազմատենչ հայտարարաությունների կապակցությամբ, որ Թուրքիան արել է վերջին ժամերին, ըստ էության՝ Ադրբեջանին ազատելով գործելու կապանքներից»։

«Եվ մենք դա թույլ չենք տա։ Ես միանգամայն հստակ ասում եմ Հայաստանին և հայ ժողովրդին․ Ֆրանսիան կկատարի իր դերը, և մենք զգոն կլինենք, որ հարգանք դրսևորվի  ընտանիքների, ժողովրդի, ինքնիշխանության հանդեպ։  Մենք չենք ընդունի սրացմանը նպաստող որևէ հայտարարություն»,- ասել է Ֆրանսիայի առաջնորդը։

Փոխանցում է ria.ru-ն։