30.09.2020 08:42

Վրաստանի վարչապետը Երևանին և Բաքվին առաջարկել է բանակցություններ անցկացնել Թբիլիսիում

Վրաստանի վարչապետը Երևանին և Բաքվին առաջարկել է բանակցություններ անցկացնել Թբիլիսիում

Վրաստանի վարչապետը Երևանին և Բաքվին առաջարկել է բանակցություններ անցկացնել Թբիլիսիում

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել է Թբիլիսիում բանակցություններ անցկացնել՝ ռազմական հակամարտությունը դադարեցնելու նպատակով։

«Մեր ընդհանուր շահերից է բխում, որ հնարավորինս շուտ խաղաղություն հաստատվի տարածաշրջանում։ Վրաստանը պատրաստ է ցանկացած ձևաչափով նպաստել այդ գործընթացին, այդ թվում՝ կողմերի ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Թբիլիսիում՝ երկխոսությունը վերսկսելու նպատակով»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական դիմակայության պատճառով ծանր իրավիճակ է ստեղծվել, մեծ թվով զոհեր կան, ռազմական գործողությունների դադարեցում ու երկխոսության վերսկսում առայժմ տեղի չի ունենում։ Գախարիան նշել է, որ իրավիճակի հետագա սրացումը բացասաբար կանդրադառնա ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա։

Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ վրացական կողմը մեկ անգամ ևս ԵԱՀԿ Մինսկի խմբին  և միջազգային մասնակիցներին կոչ է անում առավելագույնս օգտագործել սեփական հնարավորությունները՝ էսկալացիան կասեցնելու և երկխոսությունը վերսկսելու նպատակով։

Փոխանցում է ria.ru-ն։