30.09.2020 16:32

Արցախցիները Հայաստանում ամբուլատոր բժշկական օգնության և ծննդօգնության համար կարող են դիմել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. ԱՆ

Արցախցիները Հայաստանում ամբուլատոր բժշկական օգնության և ծննդօգնության համար կարող են դիմել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. ԱՆ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցները ամբուլատոր բժշկական օգնության և ծննդօգնության անհրաժեշտության դեպքում կարող են դիմել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա և ծննդատուն, որտեղ անվճար կսպասարկվեն և կօգտվեն ծառայություններից:
 
Պոլիկլինիկայի հասցեն է` Գյուրջյան 8:
  • Մանկական բաժանմունք կարող եք զանգահարել 010 կամ 011 63-58-21 հեռախոսահամարով:
  • Մեծահասակների բաժանմունք կարող եք զանգահարել 010 կամ 011 64-59-20 հեռախոսահամարով:
  • Շուրջօրյա գործող հեռախոսահամարներ` 011 890303 կամ 8903:
  • Պոլիկլինիկան աշխատում է ամեն օր, ժամը 9։00-ից մինչև 18։00-ը` բացի շաբաթ-կիրակիից:
  • Հանգստյան և ոչ աշխատանքային օրերին պոլիկլինիկան աշխատում է 10:00-ից մինչև 16:00-ը:
  • Գինեկոլոգիական և ծննդօգնությանն առնչվող հարցերով կարող եք դիմել ծննդատուն. հասցեն` Գյուրջյան 6, հեռախոս` 011 60 00 01:

 Առողջապահության նախարարություն