30.09.2020 08:04

Մերկելը կհանդիպի Տիխանովսկայայի հետ

Մերկելը կհանդիպի Տիխանովսկայայի հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում է հանդիպել Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ։ Այդ մասին նա ասել է բունդեսթագում ելույթ ունենալիս, հաղորդում է Reuters-ը։

Հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 5-ին կամ 6-ին Բեռլինում։

«Երբ մենք տեսնում ենք խիզախ կանանց, որոնք փողոց են դուրս գալիս հանուն կոռուպցիայից զերծ կյանքի, ես չեմ կարող ասել, որ սոսկ հիանում եմ նրանցով»,- ընդգծել է քաղաքական գործիչը։ Մերկելը կրկին հիշեցրել է, որ չի ճանաչում Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի լեգիտիմությունը։

Սեպտեմբերի 29-ին Տիխանովսկայայի հետ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։ Նա մի քանի անգամ փորձել է արտասանել Տիխանովսկայայի ազգանունը, բայց այդպես էլ չի կարողացել։

Ընդդիմադիր գործիչը նշել է, որ Մակրոնը խոստացել է օգնել բանակցություններում՝ հանրապետությունում քաղաքական ճգնաժամը կարգավորելու համար։ Մակրոնը ընդգծել է, որ եվրոպացիները շահագրգռված են Բելառուսում ԵԱՀԿ-ի միջնորդության հարցում։

Փոխանցում է lenta.ru-ն։