30.09.2020 21:54

ՌԴ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության մեկնաբանությունը օտարերկրյա վարձկաններին ղարաբաղյան հակամարտության գոտի փոխադրելու վերաբերյալ

ՌԴ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության մեկնաբանությունը օտարերկրյա վարձկաններին ղարաբաղյան հակամարտության գոտի փոխադրելու վերաբերյալ

Ստացվող տեղեկությունների համաձայն՝  իրականացվում է ապօրինի զինված կազմավորումների գրոհայինների փոխադրումը ղարաբաղյան հակամարտության գոտի, մասնավորապես Սիրիայից, Լիբանանից՝ ռազմական գործողություններին անմիջական մասնակցության նպատակով։

Խորապես մտահոգված ենք այդ գործընթացներով, որոնք հանգեցնում են ոչ միայն հակամարտության գոտում լարվածության ավելացմանը, այլև երկարաժամկետ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության համար։

Շահագրգիռ պետությունների ղեկավարություններին կոչ ենք անում գործուն միջոցներ ձեռնարկել՝ հակամարտությանը օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների մասնակցությունը թույլ չտալու և  տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերելու համար։

ՌԴ ԱԳՆ