01.10.2020 01:46

Ճապոնիան կոչ է անում դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում և երկխոսություն սկսել

Ճապոնիան կոչ է անում դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում և երկխոսություն սկսել

Ճապոնիայի իշխանությունները հաստատապես կոչ են անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական դիմակայությունը և նստել բանակցությունների սեղանի շուրջ։

Այդ մասին հինգշաբթի հերթական մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն։

«Մենք բոլոր մասնակից կողմերին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, առավելագույն զսպվածություն դրսևորել և երկխոսություն սկսել»,- նշել է նա։

Կատոն նաև ընդգծել է, որ ճապոնական կառավարությունը լրջորեն անհանգստանում է տարածաշրջանում ընթացող ռազմական բախումների կապակցությամբ, որոնց հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ։ «Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետևել իրավիճակի զարգացումներին»,- հավելել է նա։

Փոխանցում է tass.ru-ն։