01.10.2020 10:00

Լավրովը և Բորելը կոչ են արել ամբողջովին դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

Լավրովը և Բորելը կոչ են արել ամբողջովին դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը երեկ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի անհապաղ ու լիակատար դադարեցման անհրաժեշտությունը և կողմերին կոչ են արել առավելագույն զսպվածություն դրսևորել։

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Լավրովը և Բորելը աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ սեպտեմբերի 27-ի հատուկ հայտարարությանը՝ իրավիճակի հետագա սրացումը դադարեցնելու վերաբերյալ հակամարտող կողմերին ուղղված կոչով։

«Սեպտեմբերի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստերի ընթացքում ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնական դերը ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում»,- նշել են գերատեսչությունում։

Զրույցը կայացել է ԵՄ կողմի նախաձեռնությամբ։

Փոխանցում է tass.ru-ն։