01.10.2020 02:18

Յուրա Մովսիսյանը նախաձեռնել է հանգանակություն

Յուրա Մովսիսյանը նախաձեռնել է հանգանակություն

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող, ԱՄՆ-ում բնակվող Յուրա Մովսիսյանը հայ զինվորներին աջակցելու նպատակով նախաձեռնել է հանգանակություն gofundme.com-ում։

Ավելի վաղ Յուրա Մովսիսյանը հայերի ու ադրբեջանցիների տարբերության մասին գրառում էր արել․

«Ադրբեջանը փակում է իր սահմաններն ու օդանավակայանները, որպեսզի իր քաղաքացիներին թույլ չտա լքել երկիրը ու նրանց ուղարկի սահման, մինչդեռ ամբողջ աշխարհի հայերը տոմսեր են գնում Հայաստան վերադառնալու ու իրենց հայրենիքը պաշտպանելու համար»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ռազմական գործողությունները շարունակվում են: