01.10.2020 11:25

Հարոյան. Հավաքականի տղաներով ֆոնդ ենք բացել, որն օգնում է կարիքավորներին

Հարոյան. Հավաքականի տղաներով ֆոնդ ենք բացել, որն օգնում է կարիքավորներին

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հերքել է, որ նրան Հայաստանի Զինված ուժերից կանչել են՝ Արցախ մեկնելու նպատակով: Նա նաև պատմել է, որ հավաքականի տղաներով ֆոնդ են բացել Հայաստանում և Արցախում այս օրերին կարիքավոր մարդկանց համար:  

«Տեղեկությունն այն մասին, որ ես մարտական գործողությունների մեջ եմ Արցախում, ճիշտ չեն: Ես հիմա Ռուսաստանում եմ, բայց շուտով ուղևորվելու եմ Հայաստան»,-ասել է Հարոյանը Sport24-ի հետ զրույցում: 

Հարոյանը նաև հաստատել է, որ հավաքականի տղաներով ֆոնդ են բացել, որի հասույթն ուղղվելու է Հայաստանում ու Արցախում կարիքավորներին: 

«Կարող եմ ասել, որ ես, ինչպես և Հայաստանի բոլոր քաղաքացիները օգնում ենք մեր հայրենիքին: Մենք հիմա հավաքականի բոլոր ֆուտբոլիստների հետ ֆոնդ ենք ստեղծել, որն օգնում է կարիքավորներին Հայաստանում: Այսօր յուրաքանչյուր հայ օգնելու է մյուսին ինչով կարողանա»,-ասել է Հարոյանը: