01.10.2020 10:47

Ադրբեջանի կրած մարդկային եւ տեխնիկայի կորուստները աճում են

Ադրբեջանի կրած մարդկային եւ տեխնիկայի կորուստները աճում են

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն: Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Մարտակարգերը բարելավելու նպատակով հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր, որոնք ժամանակին հավաստանշվել ու կանխվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխության չի ենթարկվել: Այս պահին կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է: ՊԲ ստորաբաժանումներն ու մարտական խնդիրներ կատարող ազատամարտիկները պատրաստ են հետագա մարտական գործողություններին:

 

Ադրբեջանի կորուստները երեկվա ընթացքում.

- ևս 130 ոչնչացված զինվոր

- 260 վիրավոր

- 29 տարբեր տեսակի զրահատեխնիկա

- 3 ՏՕՍ

- 13 ԱԹՍ