01.10.2020 03:14

Ռուսաստանի Դաշնության խորհուրդը երրորդ երկրներին կոչ է արել չմիջամտել ղարաբաղյան հակամարտությանը

Ռուսաստանի Դաշնության խորհուրդը երրորդ երկրներին կոչ է արել չմիջամտել ղարաբաղյան հակամարտությանը

Լեռնային Ղարաբաղում հակամարությանը կողմերից մեկին աջակցող երրորդ երկրները արջի ծառայություն են մատուցում, հայտարարել է Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Բոնդարևը։

«Այն երկրները, որոնք պետություններից մեկի կողմից միջամտում են այդ ռազմական հակամարտությանը՝ թեժացնելով այն, ազգային բանակին օգնելու ուղարկելով իրենց զինվորական զորակազմերը կամ պատրաստվում են դա անել, ինչ-որ մեկին արջի ծառայություն են մատուցում։ Ոչ մի դրական արդյունքի իրադարձությունների նմանօրինակ զարգացումը չի բերի»,- հայտարարել է նա լրագրողներին։

Ինչպես նշել է հանձնաժողովի նախագահը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ են երկու երկրներ ղեկավարների քաղաքական կամքը և «հզոր» աշխարհաքաղաքական միջնորդներ։

«Անհրաժեշտ է դադարեցնել արյունահեղությունը։ Այժմ ամբողջ աշխարհը, ոչ միայն անդրկովկասյան տարածաշրջանը, բարդ տնտեսական, քաղաքական, համաճարակաբանական պայմաններում է գտնվում։ Այս իրավիճակում անհրաժեշտ է առավելագույնս միավորել ջանքերը՝ ընդհանուր սպառնալիքներին դիմակայելու համար, այլ ոչ թե հին հաշիվները մաքրել և վաղեմի վերքերը փորփրել»,- հայտարարել է Բոնդարևը։

Փոխանցում է ria.ru-ն։