01.10.2020 04:37

ՀՀ ԱՆ. 491 նոր դեպք, 218 ապաքինված

ՀՀ ԱՆ. 491 նոր դեպք, 218 ապաքինված

Հոկտեմբերի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 50850 դեպք:

44219-ն առողջացել են, 963-ը` մահացել:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5370 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 296327 թեստավորում:

Երեկ կատարվել է 4134 թեստավորում։

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 491 նոր դեպք:

Ապաքինվել է 218 մարդ:

Մահացել են 56 ու 80 տարեկան երկու տղամարդ եւ 84–ամյա երկու կին։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է կորոնավիրուսային վարակով 1 մարդ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 298 է։

ՀՀ ԱՆ