01.10.2020 04:44

Պետերբուրգում ձերբակալվել են երկու «լիմոնովականներ»՝ Ղարաբաղի վերաբերյալ թռուցիկների պատճառով

Պետերբուրգում ձերբակալվել են երկու «լիմոնովականներ»՝ Ղարաբաղի վերաբերյալ թռուցիկների պատճառով

«Էդվարդ Լիմոնովի Ուրիշ Ռուսաստան» կուսակցության երկու ակտիվիստներ ձերբակալվել են Սանկտ Պետերբուրգում, Թուրքիայի հյուպատոսարանի մոտ՝ Լեռնային Ղարաբաղում թուրքական ագրեսիայի դեմ թռուցիկներ փակցնելու համար, հաղորդել է կուսակցության մամուլի ծառայությունը։

«Պետերբուրգում, թուրքական հյուպատոսության մոտ, ձերբակալվել են Դեբենյոկ Սենյոնը և Գորդեևա Եվգենյան՝ Լեռնային Ղարաբաղում թուրքական ագրեսիայի դեմ թռուցիկներ փակցնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ձերբակալվածներին  մանր խուլիգանության հոդվածով  մեղադրանք է սպառնում։

Փոխանցում է ria.ru-ն։