01.10.2020 15:52

Պուտին․ Նախապատրաստվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը

Պուտին․ Նախապատրաստվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը

ՌԴ Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում հատուկ ուշադրություն է հատկացվել ղարաբաղյան հակամարտության շփման գոտում տիրող իրավիճակին։ ԱԽ անդամները մտահոգություն  են հայտնել շարունակվող մարտերի կապակցությամբ։

Վլադիմիր Պուտինը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել է, որ պետությունների ղեկավարները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա)՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, համատեղ հայտարարություն են նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կապակցությամբ։

Փոխանցում է kremlin.ru-ն։