01.10.2020 08:25

Պուտին, Մակրոն, Թրամփ. Անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու առանց նախապայմանների բանակցել

Պուտին, Մակրոն, Թրամփ. Անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու առանց նախապայմանների բանակցել

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Էմանյուել Մակրոնը համատեղ հայտարարության մեջ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ առանց նախապայմանների։

«Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին անհապաղ կերպով պարտավորություն ստանձնել բարեխղճորեն և առանց նախապայմաններ առաջադրելու, ըստ էության, Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ վերսկսելու կարգավորման բանակցությունները»,- ասվում է Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ։

Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Էմանյուել Մակրոնը և Դոնալդ Թրամփը կարծում են, որ անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։

«Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մասնակից երկրների զինված ուժերի միջև ռազմական գործողությունները»,- ասվում է երեք պետությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։

Նախագահները նաև ցավակցույթուն են հայտնել հակամարտության ընթացքում զոհվածների ընտանիքներին։ «Մենք ցավում ենք զոհերի համար և ցավակցություն ենք հայտնում զոհերի ու վիրավորների ընտանիքներին»,- ասվում է փաստաթղթում։

Փոխանցում է tass.ru-ն։