01.10.2020 09:20

Էրդողանը պատասխանել է Պուտինի, Թրամփի և Մակրոնի համատեղ հայտարարությանը

Էրդողանը պատասխանել է Պուտինի, Թրամփի և Մակրոնի համատեղ հայտարարությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իր պաշտոնակիցներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության առիթով։ Նրա խոսքը մեջբերում է Reuters-ը։

Էրդողանը շեշտել է, որ այլ երկրների միջամտությունն ընթացիկ իրադարձություններին անթույլատրելի է։ Նա նախատել է Վլադիմիր Պուտինին, Դոնալդ Թրամփին և Էմանյուել Մակրոնին վերջին 30 տարիներին Լեռնային Ղարաբաղի խնդրին ուշադրություն չդարձնելու համար։

Թուրքիայի առաջնորդը նաև Հայաստանից պահանջել է անհապաղ դուրս բերել զորքերը, որից հետո միայն, նրա կարծիքով՝ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի։

Փոխանցում է lenta.ru-ն։