01.10.2020 09:42

Փարիզը ինքնաթիռ կուղարկի Արցախ՝ վիրավոր ֆրանսիացի լրագրողներին տեղափոխելու համար

Փարիզը ինքնաթիռ կուղարկի Արցախ՝ վիրավոր ֆրանսիացի լրագրողներին տեղափոխելու համար

Ֆրանսիան ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս շուտ երկիր վերադարձնի ֆրանսիացի լրագրողներին, որոնք վիրավորվել են Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բանակի հրաձգության հետևանքով։

Այդ մասին այսօր ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել ժամանելուն պես հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։

«Սանիտարական ինքնաթիռը պատրաստ է թռիչքի, որպեսզի հայրենիք վերադարձնի լրագրողներին»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ամեն ինչ արվում է՝ նրանց հնարավորինս արագ տեղափոխելու համար։

Փոխանցում է tass.ru-ն։