01.10.2020 21:48

Մոսկվան նույնպես փաստեր ունի սիրիացի վարձկաններին Ղարաբաղ փոխադրելու մասին

Մոսկվան նույնպես փաստեր ունի սիրիացի վարձկաններին Ղարաբաղ փոխադրելու մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում սիրիացի վարձկանների մասին տեղեկությունները։

«Մենք այդ տվյալները (սիրիացի վարձկանների մասին) ունենք։ Այդ տեղեկությունները կան ու  զանգվածային լրատվամիջոցներում ներկայացվում էին որպես նյութեր սոցցանցերից և համապատասխան հրապարակումներից, սակայն այդպիսի մեկնաբանություն անելով, որը երեկ հրապարակվել է արտաքին գործերի նախարարության կայքում, մենք, անկասկած, ունեինք նաև մեր սեփական դիտարկումները, փաստերը և տեղեկությունները»,- նշել է Զախարովան։

Նախորդ օրը գերատեսչությունը հայտարարել էր, որ Մոսկվան մտահոգված է  անօրինական զինված կազմավորումների գրոհայիններին, մասնավորապես՝ Սիրիայից և Լիբիայից, Ղարաբաղ փոխադրելու կապակցությամբ։ Ռուսաստանի իշխանությունները շահագրգիռ պետությունների ղեկավարներին կոչ են արել միջոցներ ձեռք առնել և թույլ չտալ օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների մասնակցությունը հակամարտությանը, ինչպես նաև նրանց արագ դուրս բերել տարածաշրջանից։

Փոխանցում է ria.ru-ն։