01.10.2020 22:32

Սպիտակ տունը չի մեկնաբանում՝ արդյո՞ք ղարաբաղյան հակամարտությունը կարող է վերածվել տարածաշրջանային հակամարտության

Սպիտակ տունը չի մեկնաբանում՝ արդյո՞ք ղարաբաղյան հակամարտությունը կարող է վերածվել տարածաշրջանային հակամարտության

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքենանին հինգշաբթի օրը խուսափել է պատասխանել այն հարցին, թե ամերիկյան վարչակազմի կարծիքով՝ կարո՞ղ է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վերաճել հակամարտության տարածաշրջանի տերությունների մասնակցությամբ։

Նա մեջբերումներ է արել  Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Էմանյուել Մակրոնի համատեղ հայտարարությունից և ասել է․ «Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել թշնամական գործողությունները։ Սա այն ամենն է, ինչ այս պահին կարող եմ ասել տվյալ թեմայով»։

Փոխանցում է tass.ru-ն։