01.10.2020 22:39

Եվրախորհրդարանը հոկտեմբերի 7-ին Բրյուսելում կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

Եվրախորհրդարանը հոկտեմբերի 7-ին Բրյուսելում կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

Եվրոպական խորհրդարանը կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հոկտեմբերի 5-ին Բրյուսելում մեկնարկող իր լիագումար նստաշրջանում։

Հինգշաբթի օրը նստաշրջանի՝ Եվրախորհրդարանի կայքում հրապարակված օրակարգի համաձայն՝  եվրոպացի պատգամավորները հոկտեմբերի 7-ի նիստին հրավիրելու են ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին, որպեսզի քննարկեն «ղարաբաղյան անկլավի կապակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիմակայության վերսկսման հարցը»։

Ոչ մի գործնական որոշում դրան չի հաջորդի․ եթե անգամ պատգամավորները հասցնեն բանաձևի նախագիծ պատրաստել այդ հակամարտության վերաբերյալ, Եվրախորհրդարանի բոլոր արտաքին քաղաքական բանաձևերը ընդամենը հանձնարարական բնույթ ունեն և պարտադիր չեն կատարման համար նույնիսկ ԵՄ կառույցների կողմից։

Փոխանցում է tass.ru-ն։