02.10.2020 10:50

Էդմեն Շահբազյան. Աղոթում եմ Հայաստանի ու քաջ զինվորների համար

Էդմեն Շահբազյան. Աղոթում եմ Հայաստանի ու քաջ զինվորների համար

Խառը մենամարտերի 22-ամյա մարտիկ Էդմեն Շահբազյանն Ինստագրամում գրառմամբ անդրադարձել է Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող ռազմական գործողություններին:

«Աղոթում եմ Հայաստանի և բոլոր քաջ զինվորների համար»,- գրել է Շահբազյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Մարտերը շարունակվում են: