02.10.2020 11:10

Կարեն Խաչանով․ Հայերը չեն սկսել եւ չեն ցանկանում այս պատերազմը

Կարեն Խաչանով․ Հայերը չեն սկսել եւ չեն ցանկանում այս պատերազմը

Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը կոչ է արել դադարեցնել պատերազմն Արցախում։ Նա հրապարակում է արել Ինստագրամում։

«Ահավոր տագնապով եմ հետեւում նորություններին Հայաստանից։ Թեեւ ծնվել եմ Ռուսաստանում, ես միշտ ասում եմ, որ ունեմ հայկական արմատներ։ Մինչեւ հոգուս խորքը ցավ եմ ապրում՝ տեսնելով, թե ինչ է կատարվում երկրում, որը ես շատ եմ սիրում։ Հայերը չեն սկսել եւ չեն ցանկանում այս պատերազմը։ Զոհվում են խաղաղ եւ  անմեղ մարդիկ, նույնիսկ երեխաներ։ Դադարեցրեք պատերազմը։ Հայերը դեմ են պատերազմին։ Հայերը կողմ են խաղաղության»,- գրել է Կարեն Խաչանովը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Մարտերը շարունակվում են: