02.10.2020 12:02

Գեղարդ Մուսասի. Աղոթում ենք մեր երկրի համար

Գեղարդ Մուսասի. Աղոթում ենք մեր երկրի համար

Bellator-ի միջին քաշային կարգում նախկին չեմպիոն, Հոլանդիայում բնակվող MMA-ի հայ մարտիկ Գեղարդ Մուսասին անդրադարձել է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Արցախի ու Հայաստանի նկատմամբ ագրեսիային: 

«Աղոթում ենք մեր երկրի համար և միավորված ենք: Մենք դեմ ենք ագրեսիային, այն պետք է դադարեցվի»,- Ինստագրամում գրել է Մուսասին:

Այդ գրառման մեկնաբանություններում հայ մարտիկին աջակցել է UFC-ի իրանցի մարտիկ Ռեզա Մադադին. «Ես աղոթում եմ Հայաստանի և հայ ժողովրդի համար: Լավագույն մարդիկ, իմ ճանաչած լավագույն մարդիկ: Թող Աստված պահպանի ձեզ և ձեր երկիրը»,- գրել է իրանցի մարտիկը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Սեպտեմբերի 29-ին հակառակորդը հրետակոծել էր նաև Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի գյուղերը: Մարտերը շարունակվում են: