03.10.2020 10:31

Դենիս Թումասյան․ Ադրբեջանը լկտիաբար ներխուժում է Արցախի տարածք

Դենիս Թումասյան․ Ադրբեջանը լկտիաբար ներխուժում է Արցախի տարածք

«Տորպեդոյի», «Ուրալի», «Ուֆայի» ու Երևանի «Ալաշկերտի» նախկին պաշտպան Դենիս Թումասյանը, որը ներկայումս մարզում է «Չայկան», Sports.ru-ի հետ զրույցում խոսել է Արցախում տիրող իրավիճակի մասին։

-Հետևո՞ւմ ես Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին։ 

-Իհարկե։ Ադրբեջանական բանակը սկսել է լկտիաբար ներխուժել Արցախի տարածք։ Բնականաբար, հայ ժողովուրդը սկսել է պաշտպանել այն հողերը, որոնք պատմականորեն՝ մեր դարաշրջանից գրեթե մի քանի դար առաջվանից դեռ հայկական են եղել։ 

Ադրբեջանը նախկինում էլ է Լեռնային Ղարաբաղը գրավելու փոքր փորձեր արել, բայց հիմա այն ավելի շատ լայնամասշտաբ պատերազմական օպերացիայի է նման։ Գործը գնում է պատերազմի։

Հայաստանի նախագահն արդեն հայտարարել է ընդհանուր զորահավաքի մասին։ Լսել եմ, որ շատ հայեր են գնում հայրենիք՝ պաշտպանելու իրենց հողը։ Այսօր կարդացի, որ բանակ են կանչել նաև Էդգար Մանուչարյանին, որի հետ ես խաղացել եմ «Ուրալում»։

Եթե այսպես էլ շարունակվի, շատ անմեղ մարդիկ կզոհվեն։ Հույս ունեմ, որ երկու երկրների նախագահները բանակցային սեղանի շուրջ կնստեն ու խնդիրը կլուծեն խաղաղ ճանապարհով։