03.10.2020 11:12

Վարազդատ Հարոյանը խնդրել է իր գտնվելու վայրի վերաբերյալ ապատեղեկատվություն չտարածել

Վարազդատ Հարոյանը խնդրել է իր գտնվելու վայրի վերաբերյալ ապատեղեկատվություն չտարածել

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որն օրերս հերքել էր, որ նրան Հայաստանի Զինված ուժերից կանչել են՝ Արցախ մեկնելու նպատակով, նորից անդրադարձել է այդ հարցին։ 

«Սիրելի՛ լրագրողներ, խնդրում եմ ապատեղեկատվություն մի տարածեք։ 

Լուրերն այն մասին, որ ես գտնվում եմ պատերազմի դաշտում, չեն համապատասխանում իրականությանը»,-գրել է ֆուտբոլիստն ինստագրամյան իր էջում։ 

Հունական ԱԵԼ-ը, ուր պետք է տեղափոխվեր ֆուտբոլիստը, մեկնաբանություն է թողել նրա գրառման տակ՝ գրելով․ «Հուսանք՝ ստիպված չես լինի գնալ»։

Ավելի վաղ ակումբի պաշտոնական կայքը տեղեկացրել էր, որ Հարոյանի գործակալը ԱԵԼ-ին հայտնել է, որ ֆուտբոլիստի տեղափոխությունը հունական ակումբ տեղի չի ունենա, համենայն դեպս, այս տրանսֆերային պատուհանի ժամանակ, քանի որ Արցախում տիրող իրավիճակի պատճառով նա չի կարող մեկնել Եվրոպա։