03.10.2020 10:26

Պարզվել է վարձկաններին Սիրիայից Լեռնային Ղարաբաղ փոխադրելու մեխանիզմը

Պարզվել է վարձկաններին Սիրիայից Լեռնային Ղարաբաղ փոխադրելու մեխանիզմը

Բացահայտվել է Թուրքիայի կողմից աջակցություն ստացող վարձկաններին Սիրիայից Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու մեխանիզմը։

Աղբյուրը՝ Թուրքիայի սահմանին մոտ սիրիական Իդլիբից, այդ մասին պատմել է «Новая газета»-ին։

Նրա խոսքով՝ զինյալների հավաքագրմամբ զբաղվում է թուրքմենական ծագում ունեցող մի սիրիացի՝ Սեիֆ Աբու Բաքր անունով։ Նա «Համզաթ» բրիգադի գրահային է, որը կռվում է Սիրիայի ազատ բանակի կազմում։

Կամավորներին ցուցակագրում են Աֆրինում, Իդլիբում։ Ընդ որում՝ ընդունում են ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց։ Նրանց հավաքում են 300 հոգանոց խմբերով և ուղարկում են թուրքական սահմանամերձ Կիլիս քաղաք, որտեղ նրանց «անշուք քաղաքացիական հագուստ» են տալիս։ Այնուհետև վարձկաններին տանում են Գազիանթեփի օդանավակայան, որտեղից նրանք մեկնում են Բաքու՝ տեղափոխ (пересадка) կատարելով Ստամբուլում: Նշվում է, որ թռիչքն անցնում է Վրաստանի օդային տարածքով։

Աղբյուրը նաև հավելել է, որ Ադրբեջանում գազատարները և նավթատարները պաշտպանելու համար ուղարկվել է 700-ից մինչև հազար վարձկան։

Փոխանցում է lenta.ru-ն։