03.10.2020 13:09

Ալիև․ ՌԴ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ավելի բարձր դիրք է զբաղեցնում

Ալիև․ ՌԴ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ավելի բարձր դիրք է զբաղեցնում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարծիքով՝ Ռուսաստանն օբյեկտիվորեն ավելի կարևոր դերակատարում ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, քան մյուս միջնորդները։

«Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միասին, միջնորդ երկրներից մեկն է։ Գործընթացում համակարգման բավական բարձր մակարդակ կա։ Իհարկե, Ռուսաստանը հատուկ դիրք ունի, քանի որ նա տարածաշրջանում Ադրբեջանի հարևան երկիրն է, նա պետական սահման չունի Հայաստանի հետ։ Ռուսաստանն այն երկիրն է, որը պատմականորեն լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Դրա համար նրա դերը և հնարավորությունները, օբյեկտիվ պատճառներով, միջնորդության համար ավելի բարձր են, քան նրանցը, որոնք տարածաշրջանից հեռու են գտնվում և, հնարավոր է՝ ամբողջական պատկերացում չունեն այն մասին, թե ինչ է կատարվում այստեղ վերջին տասնամյակների ընթացքում»,- ասել է Ալիևը Al Jazeera-ին տաված հարցազրույցում, որը հրապարակվել է այսօր։

Փոխանցում է tass.ru-ն։