04.10.2020 10:27

Ալբերտ Սոլոմոնով․ Մենք համախմբված ենք հայերի հետ եւ ուժեղ ենք

Ալբերտ Սոլոմոնով․ Մենք համախմբված ենք հայերի հետ եւ ուժեղ ենք

«Լոռի» գլխավոր մարզիչ Ալբերտ Սոլոմոնովն օրեր առաջ հարցազրույց էր տվել իսրայելական One լրատվականին՝ տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է մամուլի ծառայությունը։

 
«Կյանքը նորմալ է ընթանում այստեղ։ Ոչ մի պանիկա չկա։ Ամեն ինչ կարգին է։ Մենք շարունակում ենք մարզվել եւ պատրաստվել հանդիպումներին։ Պաշտոնապես՝ առաջնության խաղերը հետաձգված են։
Մենք չենք վախենում։ Ցավոք, մենք (իսրայելցիները – խմբ) սովոր ենք նման իրավիճակների։ Մենք համախմբված ենք հայերի հետ եւ ուժեղ ենք։
 
Ես իմ աջակցությունն եմ հայտնել մեր բոլոր հայերին, ասացել, որ սիրտս նրանց հետ է։ Ես հավատարիմ եմ իմ ակումբին եւ մնալու եմ այստեղ մինչեւ վերջ։ Խոսել եմ մեր իսրայելցի ֆուտբոլիստների հետ, ասել, որ նրանց կողքին եմ ու հոգ կտանեմ նրանց մասին»,- ասել է Սոլոմոնովը։

»