04.10.2020 11:36

Վահան Բիչախչյան․ Հատուկ գոլ իմ հայրենիքի համար, Աստված պահպանի հայ զինվորին

Վահան Բիչախչյան․ Հատուկ գոլ իմ հայրենիքի համար, Աստված պահպանի հայ զինվորին

Հայաստանի հավաքականի եւ «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Սլովակիայի առաջնությունում խփած գոլը նվիրել է հայ զինվորին։ Նրա շապիկին եղել է «Աստված պահպանի հայ զինվորին» գրությունը։

Վահան Բիչախչյանը լուսանկարը հրապարակել է Ֆեյսբուքում՝ գրառելով․ «Հատուկ գոլ իմ հայրենիքի համար։ Ես հպարտ եմ, որ հայ եմ։ Ես միշտ քո հետ եմ Հայաստան Աշխարհ»։