04.10.2020 11:47

Վուչիչ․ Լեռնային Ղարաբաղի հարցում միջազգային հանրությունը լիակատար անկարողություն ցուցադրեց

Վուչիչ․ Լեռնային Ղարաբաղի հարցում միջազգային հանրությունը լիակատար անկարողություն ցուցադրեց

Միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղաի հարցում ցույց տվեց իր կատարյալ ապիկարությունը։

Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝  Ազգային ժողովում ներկայացնելով իր ելույթը ԵՄ-ում։

Վուչիչը հայտարարել է, որ հանդես է գալիս Կոսովոյում և Մետոխիայում հակամարտության սառեցման դեմ, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայիս դիմակայությունը «ցույց է տալիս, թե որքան վտանգավոր են սառեցված հակամարտությունները»։

«Այս հակամարտության ժամանակ մենք ականատես եղանք միջազգային ամբողջ հանրության կատարյալ ապիկարությունը, դրա համար էլ ես դեմ եմ Բալկաններում սառեցված հակամարտություններին։ Այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում, մեզ համար մեծ դաս է, որովհետև սառեցված հակամարտությունները նշանակում են բախումներ ապագայում, և այդ հարցում միջազգային հանրությունն անկարող է։ Ուստի ես կարծում եմ, որ հարցերը պետք է լուծել այսօր և վաղը, ոչ թե թողնել մեր զավակներին»,- հայտարարել է Սերբիայի նախագահը։

Փոխանցում է ng.ru-ն։