05.10.2020 19:03

Վալերի Տոլստով․ Հայաստանը դարձել է ժամանակակից Սպարտա

Վալերի Տոլստով․ Հայաստանը դարձել է ժամանակակից Սպարտա

Ռուսաստանցի երաժիշտ Վալերի Տոլստովը facebook-յան իր էջում գրառում է արել  Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական  հակամարտության վերաբերյալ։

«Դե ինչ, մինչ աշխարհը փսլինքն է ծամում, փոքրիկ Հայաստանը կռվում է ոչ միայն Ադրբեջանի, ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի, այլև միջազգային ահաբեկչության դեմ։ Հայաստանը դարձել է ժամանակակից Սպարտա և կմտնի հերոսության համաշխարհային պատմության մեջ։

Իսկ այն ուղղափառները, որոնք կանգնել են ԻՊ-ի («Իսլամական պետություն») կողքին, կմտնեն ամոթի պատմության մեջ։

Հաճելի հանգիստ եմ մաղթում բոլոր ռուս զբոսաշրջիկներին իրենց պատմական գոյաբանական թշնամի Թուրքիայում։ Իսկ բոլոր հայերին մաղթում եմ ավելի հաճախ ժպտալ, չէ՞ որ ամեն  ժողովուրդ չի, որ արժանանում է քաղաքակրթության միջազգային ճակատ դառնալու պատվին»,- գրել է երաժիշտը։