06.10.2020 12:26

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը աշխատանքային այց կկատարի Ադրբեջան

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը աշխատանքային այց կկատարի Ադրբեջան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն երեքշաբթի աշխատանքային այցով մեկնում է Ադրբեջան, ասվում է այդ հանրապետության ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

«Այցի ընթացքում նախարարին կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունում նաև նշել են, որ նախարարը «իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ կարծիքներ կփոխանակի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի և այլ տարածաշրջանային և միջազգային հարցերի վերաբերյալ»։

Փոխանցում է tass.ru-ն։