06.10.2020 12:29

Թուրքիան դժգոհ է արտահանումը թույլատրելու գործողությունը կասեցնելու՝ Կանադայի որոշումից

Թուրքիան դժգոհ է արտահանումը թույլատրելու գործողությունը կասեցնելու՝ Կանադայի որոշումից

Թուրքիան քննադատության է ենթարկել Կանադայի որոշումը՝ արտահանման թույլտվության գործողությունը կասեցնելու վերաբերյալ, և այդ քայլը բնորոշել է որպես երկակի ստանդարտների քաղաքականություն։

Այդ մասին ասվում է երեքշաբթի Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

«Կանադայի հայտարարությունը որոշ ռազմական ապրանքներ մեր երկիր արտահանելու թույտվության կասեցման մասին՝ հղում անելով Ադրբեջանի օրինական պայքարին՝  հանուն Հայաստանի կողմից 30 տարի շարունակ օկուպացված տարածքների ազատագրման, վկայում է երկակի ստանդարտների քաղաքականության մասին, որ վարում է Կանադան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թուրքական արտաքին քաղաքականության գերատեսչությունում ընդգծել են, որ հատկապես «սկսած Սիրիայում Թուրքիայի ԶՈւ-ի «Խաղաղության ակունք» գործողությունից,  Կանադան չի հետևում դաշնակցային ոգուն, խոչընդոտներ է ստեղծում ռազմական բաղադրիչների արտահանումը  Թուրքիա թույլատրելու համար»։ Անկարան հույս է հայտնում, որ Կանադան «երկակի ստանդարտներից դուրս քաղաքականության կհետևի և կգործի առանց հակաթուրքական շրջանակների ազդեցության»։

Նախորդ օրը Կանադայի ԱԳՆ ղեկավար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը հայտարարել էր, որ երկիրը կասեցրել է դեպի Թուրքիա արտահանումների թույլտվության տրամադրումը՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում կանադական տեխնոլոգիաներ կիրառելու վերաբերյալ հաղորդումներից հետո։

Ավելի վաղ The Globe and Mail թերթը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը կարող է օգտագորել անօդաչու թռչող սարքեր, որոնց վրա տեղադրված են կանադական սարքավորումներ։

Փոխանցում է tass.ru-ն։