06.10.2020 14:05

Էրդողանը «ահեղ կոչով» դիմել է Հայաստանին

Էրդողանը «ահեղ կոչով» դիմել է Հայաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է լքի «ադրբեջանական օկուպացված տարածքները», փոխանցում է РИА Новости-ն։

Թուրքիայի առաջնորդը այդ կարծիքը հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգի հետ նախորդ օրը զրույցի ընթացքում։ Կողմերը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունների սրացումը՝ Արևելյան Միջերկրականում վիճելի շելֆի հատվածում երկրաբանական հետախուզության պատճառով։

«Էրդողանը (Սթոլթենբերգի հետ հանդիպման ընթացքում) նշել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի և ԵԱՀԿ-ի որոշումները Հայաստանին կոչ են անում անհապաղ, ամբողջությամբ և անվերապահ կերպով լքել ադրբեջանական օկուպացված տարածքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փոխանցում է ria.ru-ն։