07.10.2020 11:42

Վասիլի Ուտկին. Հայերը կռվում են ապրելու, իսկ ադրբեջանցիները՝ հեղինակության համար

Վասիլի Ուտկին. Հայերը կռվում են ապրելու, իսկ ադրբեջանցիները՝ հեղինակության համար

Ֆուտբոլային մեկնաբան Վասիլի Ուտկինը Թվիթերի իր պաշտոնական էջում մեկնաբանել է արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող ռազմական գործողությունները:

«Ինձ համար Արցախի/Ղարաբաղի հարցում առանցքայինն այն է, որ Ադրբեջանը կռվում է հանուն հողի և հեղինակության, նաև վրեժխնդրության համար, իսկ ներսում ու դրսում ապրող հայերը՝ իրենց կյանքի համար:

Երկրորդի նպատակը ինձ համար պարզ է, դա կանեն բոլորը, իսկ առաջինի նպատակը խորթ է: 

Արցախում կյանքերը հողից սուրբ են»,- գրել է Ուտկինը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Մարտերը շարունակվում են: