07.10.2020 11:49

Յուրա Մովսիսյան. Հայաստանը ներկայացնելն ամենամեծ նվերն է եղել ինձ համար

Յուրա Մովսիսյան. Հայաստանը ներկայացնելն ամենամեծ նվերն է եղել ինձ համար

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն ամերիկյան ռադիոհաղորդման եթերում հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է եղել ներկայացնել Հայաստանը, չնայած առաջարկ է ունեցել նաև ԱՄՆ-ի հավաքականից:

«Հայ լինելն օրհնություն է: Ինձ համար հայ լինելը, Հայաստանն աշխարհին ներկայացնելը լավագույն նվերն է:

Հնարավորություն եմ ունեցել խաղալ ԱՄՆ-ի ազգային հավաքականում, սակայն մերժել եմ, քանի որ գիտեի, որ ԱՄՆ-ի հավաքականում չէի կարող խաղալ այն մոտիվացիայով, որով խաղացել եմ Հայաստանի ընտրանու կազմում:

Հայաստանի հավաքականի հանդիպումների մեկնարկից առաջ թիմի բոլոր ֆուտբոլիստները զգում են հպարտություն, այլ ոչ թե անհանգստություն»,- ասել է Մոսվիսյանը: