08.10.2020 10:33

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել արտասահմանյան ԶԼՄ- ներին

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել արտասահմանյան ԶԼՄ- ներին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը արտասահմանյան լրատվամիջոցներին շնորհակալություն է հայտնել իր բաց նամակին անդրադառնալու համար:

«Շնորհակալություն Sky Sport-ին, մյուս լրատվամիջոցներին ու լրագրողներին իմ ուղերձին անդրադառնալու համար»,- Ինստագրամում գրել է 31-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Հենրիխ Մխիթարյանը բաց նամակով դիմել էր Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ:

Այս օրերին Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում Երևանում պատրաստվում է Վրաստանի ու Էստոնիայի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի խաղերին: