08.10.2020 11:00

Արսեն Ջուլֆալակյանը Ըմբշամարտի Համաշխարհային Ֆեդերացիայի ղեկավարությանը ներկայացրել է իրավիճակն Արցախում.

Արսեն Ջուլֆալակյանը Ըմբշամարտի Համաշխարհային Ֆեդերացիայի ղեկավարությանը ներկայացրել է իրավիճակն Արցախում.

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Ըմբշամարտի Համաշխարհային Ֆեդերացիայի ղեկավարությանը ներկայացրել է իրավիճակն Արցախում: Այս մասին ԱԺ նախկին պատգամավորը գրել է ֆեյսբուքյան էջում: 

«Խոսեցի Ըմբշամարտի Համաշխարհային Ֆեդերացիայի ղեկավարության հետ, ներկայացրեցի իրավիճակն Արցախում։
Առաջիկայում նախատեսվում է հեռախոսազրույց նախագահ պրն. Նենադ Լալովիչի հետ։
Խնդրելու եմ և’ UWW-ին, և’ Միջազգային Օլիմպիական կոմիտեին հանդես գան կոչով՝ դադրեցնելու այս արյունալի պատերազմը»-գրել է Ջուլֆալակյանը։